ԶԼՄ․ Ուկրաինայում առնվազն վեց լրագրողի զրկել են հավատարմագրերից

205

Ուկրաինայի իշխանությունները տարբեր ԶԼՄ-ների առնվազն վեց լրագրողի զրկել են հավատարմագրերից՝ Խերսոնում իրավիճակը լուսաբանելու կապակցությամբ։

Այդ մասին հաղորդել է «Украинская правда» թերթը։

Թերթի տվյալներով՝ հավատարմագրերից զրկվել են նաև CNN և Sky News հեռուստաալիքների ներկայացուցիչները։

Նոյեմբերի 13-ին ՈՒԶՈՒ գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչներ զրկվել են հավատարմագրերից, որովհետև «անտեսել են արգելքը՝ առանց համապատասխան հրամանատարների և զորամասերում հասարակության հետ կապերի ծառայությունների համաձայնության՝ մինչև կայունացնող միջոցառումներն ավարտելը տեղեկատվական գործունեություն են ծավալել Խերսոնում»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ականազերծման աշխատանքների կապակցությամբ Կիևը մտադիր չէ լրագրողներին թողնել Խերսոն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍունակը հարուստ երկրներին կոչ է արել բացել հացահատիկի պաշարները
Հաջորդ հոդվածըՎալերի Կարպինը առաջարկ է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն չի ընդունել այն