Սունակը հարուստ երկրներին կոչ է արել բացել հացահատիկի պաշարները

198

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հարուստ գյուղատնտեսական երկրներին  կոչ է արել բացել հացահատիկի պաշարները՝ աշխարհում սովի աճող խնդրի դեմ պայքարելու համար։

«Ես պաշտպանում եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի ջանքերը Սև ծովում հացահատիկի տեղափոխումն ապահովելու հարցում և կոչ եմ անում բոլոր այն երկրներին, որոնք կարող են ավելի շատ սննդամթերք արտադրել կամ բացել պաշարները, հենց այդպես էլ անեն, որպեսզի օգնեն մեծացնել մատակարարումները»,- կիրակի օրը The Daily Telegraph թերթի կայքում հրապարակված հոդվածում գրել է բրիտանական կառավարության ղեկավարը։

Մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում՝ Սունակը նշել է, որ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները «թույլ չեն տա, որ իրենց տնտեսության ապագան պատանդի վիճակում հայտնվի», այդ թվում՝ հրաժարվելով ածխաջրածնային  կախվածությունից «այնպիսի երկրներից, ինչպիսին Ռուսաստանն է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին ցանկանում է գնել «Լիվերպուլը»
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Ուկրաինայում առնվազն վեց լրագրողի զրկել են հավատարմագրերից