Թալիբները Քաբուլում ոչնչացրել են ԻՊ-ի կառույցը

196

Աֆղանաստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ձևավորած անվտանգության ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջիջը։

Այդ մասին չորեքշաբթի  Twitter-ում հաղորդել է թալիբների կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

Ըստ նրա՝ Քաբուլի 12-րդ թաղամասում չորեքշաբթի գիշեր անցկացված գործողության ընթացքում «սպանվել են ԻՊ-ի երեք կարևոր անդամներ»։ Բացի այդ, թալիբները ահաբեկիչ գրոհայինների մոտից առգրավել են զենք, ձեռքի նռնակներ, պայթուցիկ, ինչպես նաև պայթուցիկ սարքեր պատրաստելու նյութեր։

«Թալիբանի» ուժայինները և խաղաղ բնակչությունը գործողության ընթացքում չեն տուժել։

Աֆղանստանի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչներն «այդ ապաստարանն օգտագործել են Քաբուլում ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով»։ Նրանք նաև մտադիր են եղել «հարվածներ հասցնել սրբավայրերին և խաղաղ բնակիչներին՝ սրբազան Ռամադան ամսում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ-ն խաղաղության է ձգտում Ուկրաինայում, բայց անիրական պահանջներ չի ներկայացնի
Հաջորդ հոդվածըԿիսիդան Զելենսկուն խոստացել է օգնել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա