Քլինթոնը որոշել է դատարանի միջոցով փոխհատուցում ստանալ Թրամփից

286

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատարան է դիմել՝ իր դեմ «անհիմն հայցով դատարան դիմելու համար» ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից և նրա փաստաբաններից 1,06 միլիոն դոլար բռնագանձելու նպատակով։ Թրամփի հայցով Քլինթոնը մեղադրվում էր 2016 թ․ ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձ կատարելու համար, փոխանցել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Քլինթոնի հայցին։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մարտին դատական հայց էր ներկայացրել Քլինթոնի և Դեմոկրատական կուսակցության դեմ՝ նրանց մեղադրելով Ռուսաստանի հետ իր պայմանավորվածության վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար։ Սեպտեմբերին շրջանային դատարանը հայցը մերժել է՝ պարզաբանելով, որ վերջինս շատ ուշացած է, և ապացույցներ չեն ներկայացվում։ Թրամփը բողոքարկել է դատարանի այդ որոշումը։

Նշվում է, որ Թրամփը պահանջում է բռնագանձել հիշյալ գումարը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Թրամփի փաստաբաններից մեկը՝ Ալինա Հաբբան, Քլինթոնի ներկայացրած միջնորդությունն անվանել է «սադրիչ մեղադրանք»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը կոչ է արել խնդիրները կարգավորել՝ հարգելով ուրիշի ինքնիշխանությունը
Հաջորդ հոդվածըԸնտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և բանակցություններից հետո. ՉԻ