‘ԶԼՄ. Ադրբեջանում ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը՝ ընդդեմ գնաճի’

1329

Ադրբեջանական Սիյազան քաղաքում բողոքի ցույցն ընդդեմ գների աճի վերածվել է ընդհարման ոստիկանության հետ:

Turan լրատվական գործակալության տվյալներով՝ երեքշաբթի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցի մի քանի մասնակիցների, որից հետո չորեքշաբթի առավոտյան հարյուրավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոց՝ պահանջելով ազատ արձակել նախօրեին ձերբակալվածներին:

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, ոստիկանությունը ցույցը ցրելու համար գործի է դրել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Քաղաք են ժամանել ՆԳՆ հատուկ նշանակության ուժեր: Ըստ լրատվական գործակալության աղբյուրի՝ ցույցը ցրվել է, քանի որ համաձայնեցված չի եղել քաղաքային իշխանությունների հետ:

Գնաճը դադարեցնելու պահանջով նույնպիսի ցույցեր տեղի են ունեցել նաև Ադրբեջանի այլ քաղաքներում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. Որոնք են գրիպի հիմնական նշանները’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին» վեպը’