‘ԶԼՄ. ԵՄ-ն կասեցրել է Մուգաբեի դեմ պատժամիջոցները նրա՝ Աֆրոմիության նախագահ ընտրվելուց հետո’

768

Եվրոպական միությունը կասեցրել է Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի դեմ սահմանված պատժամիջոցներն այն բանից հետո, երբ նա ընտրվել է Աֆրիկյան միության նախագահ, հաղորդել է САПА գործակալությունը:

«Հանվում է որպես ԱՄ ղեկավար՝ Եվրոպա կատարելիք նրա այցերի արգելքը»,- մեջբերվում է ԵՄ ներկայացուցիչ Կատրին Ռեյի խոսքը:

Մուգաբեն Աֆրիկյան միությունում կնախագահի մեկ տարի:

ԵՄ-ն Զիմբաբվեի ղեկավարի և այդ երկրի մի շարք այլ ղեկավար պաշտոնյաների ու տեղական ընկերությունների նկատմամբ 2002 թ. պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքների ոտնահարման և ընտրությունները կեղծելու համար: Հետագայում պատժամիջոցները փոքր-ինչ մեղմացվել էին, սակայն Մուգաբեի և նրա տիկնոջ նկատմամբ դրանք անփոփոխ էին մնացել:

Զիմբաբվեի 90-ամյա նախագահը հայտնի է աֆրիկյան երկրների նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականության կոշտ քննադատությամբ: ԱՄ նախագահ ընտրվելուց հետո Մուգաբեն հայտարարել է, որ Արևմուտքի կարծիքն իրեն չի հետաքրքրում: «Այն, ինչ կասի կամ կանի Արևմուտքը՝ ինձ չի վերաբերում,- ասել է նա:- Իմ դերակատարումը պետք է լինի այն, որ մեր ընդունած որոշումներն իրականացվեն: Իմ միակ հոգսը մեր ժողովուրդների կյանքը բարելավելն է»:

Մուգաբեն Զիմբաբվեի փաստացի ղեկավարն է 1980 թվականից: Բացի այդ՝ նա աշխարհի ամենատարեց ղեկավարն է: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Չինացի տղան կտրել է ձեռքը՝ ինտերնետ-կախվածությունից ազատվելու համար’
Հաջորդ հոդվածը‘Զորամասերում տիրող մթնոլորտը ռազմական ուսումնարանում տիրող բարքերի ուղղակի հետեւանքն է’