‘ԶԼՄ. Թուրք զինվորականը փախել է Հունաստան և քաղաքական ապաստան է խնդրել’

1533

Թուրք զինվորականը Թուրքիայից փախել է Հունաստան և այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել:

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է հունական  Newpost.gr լարտավական կայքը՝ հղում անելով իրավապահ մարմիններից ստացած տեղեկություններին:

Կայքի տվյալներով՝ Թուրքիայի ՌՕՈՒ սպան հունական տարածք է անցել երկուշաբթի և այնտեղ քաղաքկան ապաստան է խնդրել: Նրան բռնել են և պահել Էգեյան ծովի հարավ-արևելքում գտնվող հունական Կալիմնոս կղզու ոստիկանական վարչությունում: Նախնական տվյալների համաձայն՝ սպան ժամանել է հունական կղզի՝ «Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարությունից թաքնվելու համար»:

«Թե ինչպես է զինվորականը հասել Կալիմնոս՝ անհայտ է»,- գրում է կայքը:

Հունական գերատեսչություններից այս լուրի պաշտոնական հաստատումը չի ստացվել:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆինանսիստի մահվանից հետո ՀԴԲ-ն խուզարկություն է անցկացրել նրան պատկանող կղզում’
Հաջորդ հոդվածը‘Ատամբաևին սպանության մեղադրանք է ներկայացվել’