‘ԶԼՄ. Խամենեիին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց’

1345

Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խամենեին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ների չհաստատված տեղեկատվությանը:

Ալի Խամենեին տառապում է շագանակագեղձի քաղցկեղից, հնարավոր է՝ այն մետաստազներ է տվել մարմնի այլ մասերում: Որոշ տեղեկություններով՝ բժիշկները կարծում են, որ նրան երկու տարուց ոչ ավելի է մնացել ապրելու:

Իրանի պաշտոնական լրատվամիջոցներն այս տվյալները չեն հաստատում: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան անմիջական մասնակցություն չի ունենա Մոսուլի ազատագրման գործողությանը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում անհայտ անձը հարձակում է գործել Ալեքսանդր Մասլյակով-ավագի վրա’