‘Թուրքիան անմիջական մասնակցություն չի ունենա Մոսուլի ազատագրման գործողությանը’

1109

Թուրքիան կաջակցի Մոսուլում իրաքյան բանակի գործողություններին՝ ընդդեմ «Իսլամական պետության» գրոհայինների, սակայն մտադիր չէ մասնակցելու ռազմական գործողություններին: Այս մասին, ինչպես հինգշաբթի հաղորդել է Haberturk հեռուստատեսությունը, անցյալ գիշեր ԱՄՆ մեկնելու ճանապարհին, ի պատասխան լրագրողների հարցերի՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Անկարան մեծ կարևորություն է տալիս Իրաքում իրավիճակի կարգավորմանը: «Մենք սերտ կապերի մեջ ենք Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ և նրանց զանազան աջակցություն ենք մատուցում: Մեզ համար շատ կարևոր է նաև կայունությունը Իրաքի հյուսիսում՝ քրդական շրջանում: Մեր բանակը մարզում է «փեշմերգի» ռազմիկներին: Մոսուլի հարցում մենք սուննիների և շիաների ընդհարումները կանխելու քաղաքականություն ենք վարում»,- հայտարարել է Դավիթօղլուն: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ. ԱՄՆ դեսպանի վրա հարձակումն «արժանի պատիժ է»’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Խամենեիին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց’