‘ԶԼՄ. Մեծ Բրիտանիայում գաղտնի դատավարություններ կընթանան ահաբեկչության մեջ կասկածվողների հանդեպ’

842

Մեծ Բրիտանիայի արդարադատության համակարգում պատմության մեջ առաջին անգամ գաղտնի դատավարությունների պրակտիկա է մտցվել:

Ինչպես հաղորդում է Guardian –ը, առաջին այդպիսի դատավարությունը տեղի կունենա հունիսի 16-ին: Պայթուցիկ սարքեր պատրաստելու և ահաբեկչական գործունեության մեղադրանքով երկու կասկածյալներ են անցնում, որոնք հայտնի են միայն ծածկագիր անուններով՝ AB և CD: «Դատավարությունը, մի քանի հարյուրամյակներից ի վեր՝ առաջին անգամ, անցնելու է փակ դռների ետևում,- նշում է պարբերականը:- Դատախազությունը կարողացել է դատարանին համոզել, որ ազգային անվտանգության նկատառումներով՝ դատավարությունը պետք է գաղտնի լինի: Եթե դա չարվի, հայտարարել է դատախազը, կասկածյալներին մեղադրանք չի ներկայացվի»:

Guardian-ը, մի շարք այլ թերթերի հետ միասին, դիմել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով լրատվամիջոցներին թուլ տալ ներկա լինել դատավարությանը: Դատարանն առայժմ այս հարցով որոշում չի կայացրել: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հետազոտություն. 2013 թվականին մայրաքաղաքի բնակարաններն էժանացել են 4 տոկոսով ‘
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչի զինակցին կասկածում են նենգադուլ կազմակերպելու մեջ’