‘ԶԼՄ. Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հերթական հանդիպումը կկայանա եկող շաբաթ’

932

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հերթական հանդիպումը կայանալու է  հաջորդ շաբաթ: Այդ մասին հաղորդել է УНН գործակալությունը՝ հղում անելով այդ խմբի անդամ, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմային:

Սեպտեմբերի 5-ին Մինսկում՝ Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստում, ստորագրվեց նույն օրը, տեղական ժամանակով ժամը 18:00-ից կրակի դադարեցման վերաբերյալ արձանագրությունը և ընդունվեց խաղաղ կարգավորման 12 կետանոց ծրագիրը:

Ծրագրի հիմնական դրույթներով նախատեսվում է կրակի դադարեցում, զորքերի դուրս բերում, գերիների փոխանակություն՝ «բոլորը բոլորի հետ», Ուկրաինայի հարավ-արևելքում մարդասիրական օգնության տրամադրում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. ուղեւորներից մեկը տուժել է’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծանր է’