‘ԶԼՄ. Սիրիայում առևանգվել է 45 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ’

720

Գրոհայինները հարձակվել են Իդլիբ գավառից Դամասկոս գնացող ավտոբուսի վրա և առևանգել 45 ուղևորների, հիմնականում՝ կանանց և երեխաների: Միջադեպի մանրամասները դեռևս անհայտ են, հաղորդում է Росбалт-ը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին Սիրիայում ընդդիմադիրները գերի էին վերցրել իրանցի 48 ուխտավորների: Հունվարին նրանց ազատ արձակեցին: Պարզվեց, որ գերիներից չորսը Թուրքիայի քաղաքացիներ են: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 4-ին առևանգվածները շիա ուխտավորներ էին, որոնք Սիրիա էին ժամանել, որպեսզի այցելեն  Մուհամեդ մարգարեի թոռնուհու և խալիֆա Ալիի դստեր՝ Զեյնաբի դամբարան: Սիրիական ընդդիմության վարկածով՝ նրանք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ էին, որոնք Սիրիա էին ժամանել տեղեկատվություն հավաքագրելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին բանաստեղծություն են ձոնում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Քանի դեռ իրական մրցակիցը հաղթած չէ, Սերժ Սարգսյանը չի կարող հանգիստ զգալ իրեն ‘