‘Սերժ Սարգսյանին բանաստեղծություն են ձոնում (Տեսանյութ)’

1477

Ապարանում այսօր տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր ելույթի ավարտից հետո կրկին համոզում էր մարդկանց՝ հարցեր ուղղել իրեն:

«Եթե տրամադրված չեք հարցեր տալու, կգնամ Վարդենիսից մարդ կբերեմ», — տեսնելով, որ հարց տվող չկա, — «սպառնաց» Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վարդենիսում մի տարեց մարդ Սարգսյանին հարց ուղղելու համար անցավ ադրբեջաներենի, ապա փորձեց թարգմանել ասածը: Նախագահի թեկնածուն էլ հակադարձեց, թե՝ «պետք չէ թարգմանել, ես այդ լեզուն գիտեմ»:

Ապարանում այսօր հարց տվող չկար, փոխարենը՝ մի կին Սարգսյանին ներկայացրեց իր ձոնած ոտանավորը:  Տեսանյութը՝ Tert.am-ի

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» ձեռք բերեց հերթական բրազիլացուն’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Սիրիայում առևանգվել է 45 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ’