‘Զովունիում քամուց քշվել են տանիքների մետաղյա թիթեղները’

702

Հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի 40-րդ փողոցի թիվ 42 շենքի տանիքի մետաղյա թիթեղները, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուժեղ քամուց մասամբ քշվել են Զովունի գյուղի թիվ 42 շենքի տանիքի մետաղյա թիթեղները և ազբոշիֆրերը՝ 90 քմ, և Ռ.Բաղդասարյանի անվան դպրոցի մարզադահլիճի տանիքի մետաղյա թիթեղները՝ 30 քմ:

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Վրաստանն ու Հայաստանը շատ հարցեր ունեն կարգավորելու’
Հաջորդ հոդվածը‘Էկվադորի լոնդոնյան դեսպանատանը գաղտնալսող սարք են հայտնաբերել’