‘ Զորաց քարեր նախապատմական համալիրը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում’

1341

Հայաստանը մտադիր է հայկական մի շարք հուշարձաններ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հայտ ներկայացնել, այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հաղորդել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Նրա խոսքով, նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանը ներկայացնել Կաքավաբերդ ամրոցը և Սանահին վանական համալիրի մոտ գտնվող միակամար կամուրջը, Ուղտասարի ժայռապատկերները, Զորաց քարեր նախապատմական համալիրը, Մակարավանքը, ինչպես նաև սոցռեալիզմի հուշարձանները`ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադը, Սարդարապատի հուշահամալիրը, Մայր Հայաստան հուշարձանը: Սամուելյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելը բարդ գործընթաց է, որը մի քանի տարի է պահանջում:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Լֆիկի կողմնակիցները փոխում են մարտավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Հռիփսիմե Խուրշուդյանի պատասխանը Նեմեցին’