‘Զուրաբյանի «չափալախը» Գալուստ Սահակյանին. Ավելի լավ է կաղալ ոտքով, քան մտքով’

2358

Ավելի լավ է լինել ոտքով կաղ, քան լեզվով ու մտքով, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ դիմելով Գալուստ Սահակյանին:

Խոսելով անցած քառօրյայի արդյունքների մասին՝ Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները, ԲՀԿ-ի ժամանակավոր կամ վերջնական չեզոքացումից հետո, փորձում էին գրոհով վերջացնել դիմադրության վերջին օջախը եւ այդ նպատակով «Կառավարման ճգնաժամի» մասին օրինագծի քննարկումը փորձում էին վերածել «ընդդիմության ճգնաժամի» քննարկման:

Սակայն, ըստ Զուրաբյանի, քառօրյան վերածվեց ռեժիմի նկատմամբ դատավարության, որովհետեւ ընդդիմությունն օգտագործեց բոլոր հնարավորությունները՝ ցույց տալու, որ Սերժ Սարգսյանի կառավարման 7 տարիներին Հայաստանում բոլոր ոլորտներն անկում են ապրել եւ մոտեցել են կարմիր գծին:
«ԱԺ ղեկավարությունը, տեսնելով, որ այս խաղում պարտվում է, նեղացկոտ երեխայի նման սկսեց «դաղալություն անել»», — ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, չարաշահելով նիստը վարողի իր լիազորությունները եւ օգտվելով խոսափողն անջատելու հնարավորությունից՝ վիրավորական մեկնաբանություններ է արել:

«Քանի որ այս միկրոֆոնը չի կարող անջատել, հիմա Գալուստ Սահակյանը կստանա այն չափալախը, որին արժանի էր: Գալուստ Սահակյանն ասաց, որ ես թոփալ եմ՝ հաշվի առնելով, որ ես իսկապես կաղում եմ: Դա ճիշտ է, բայց ոտքով կաղալն այդան մեծ խնդիր չէ: Խնդիրն այն է, որ մարդիկ կաղում են մտքով եւ լեզվով: Իսկ դա ուղիղ այն է, ինչ տեղի է ունեցել Գալուստ Սահակյանի հետ, եւ այնքան է մտքով կաղում, որ չի կարող պատկերացնել, թե ինչքան մեծ ամոթ է զգում մեր ժողովուրդը՝ նման ԱԺ նախագահ ունենալու համար», — ասաց Զուրաբյանը:

Ավելին, նրա խոսքով, կաղում է ամբողջ ռեժիմը եւ ռեժիմի պարագլուխը, որն ընդհանրապես, «կաղ բադիկ» է, որը կորցնում է իր իշխանոիթյունը, դրա համար էլ փորձում է սահմանադրական փոփոխությունների միջոցնեվ երկարաձգել իր իշխանությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Վիրաբյանը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ գրոհայինները Իրաքում ոչնչացնում են հին հուշարձանները’