‘ԻՊ գրոհայինները Իրաքում ոչնչացնում են հին հուշարձանները’

947

«Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել է հինգ րոպե տևողությամբ տեսագրություն, որում ջիհադիստները, դռելներով ու կռաններով զինված՝ ոչնչացնում են մ.թ.ա. VII դարի հուշարձանները Իրաքի հյուսիսում:

Տեսագրության մեջ սևազգեստ մարդիկ գետին են տապալում արձանները և ջարդուխուրդ անում դրանք: Մասնավորապես՝ նրանք ոչնչացնում են ասորեստանյան արվեստի գլուխգործոցներից մեկը՝ մ.թ.ա. IX դարին վերաբերող թևավոր ցուլը Նինվեից, որը համարվել է պահապան-աստվածություն: Ջիհադականներն այդ մասունքներն անվանում են «կեղծ կուռքեր», որոնք ոչնչացման ենթակա են:

Ըստ մասնագետների՝ բոլոր կործանված արձանները բնօրինակներ են, և դրանց կորուստը համաշխարհային մշակույթի համար անփոխարինելի է: Իրաքցի հնագետ Լամիա Գայլանին համաշխարհային մշակույթին  ԻՊ-ի գրոհայինների պատճառված կորուստը համեմատել է  2001 թ. Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի Բամիանի արձանների ոչնչացման հետ:

ԻՊ գրոհայինները ոչ միայն ոչնչացնում են հնագույն արժեքները, այլև հաճախ վաճառում են դրանք սև շուկայում՝ իրենց վայրագ գործողությունների ֆինասավորումն ապահովելու նպատակով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանի «չափալախը» Գալուստ Սահակյանին. Ավելի լավ է կաղալ ոտքով, քան մտքով’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհվել է Հակոբ Գաբրիելյանը’