‘Զուրաբյան. Բանավեճի տակ ավելին փնտրելը՝ անիմաստ գործ է’

1087

Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճի տակ ավելին փնտրելը՝ անիմաստ գործ է, այսօր «Ազատությանը» փոխանցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճի տակ ավելին փնտրելը, քան բուն այդ բանավեճն է, բացարձակ անիմաստ գործ է: Ավելին, այդ բանավեճի վրա կենտրոնանալը և այն որպես քաղաքական գործընթաց ներկայացնելը հենց այն է, ինչ պետք է գործող ռեժիմին: Կոնգրեսը, ուստի, չի պատրաստվում դրանով զբաղվել և շարունակում է անշեղորեն հետապնդել երկիրը ավազակապետական ռեժիմից ազատելու և ժողովրդավարություն հաստատելու իր օրակարգը՝ ում դեմքով էլ որ ավազակապետությունը ներկայացված լինի»,- ասել է Զուրաբյանը: 

Նախորդ հոդվածը‘Ռադան քրեական պատասխանատվություն է սահմանել ֆաշիզմի հանցագործությունները ժխտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Դոնոր երկրները սիրիացի փախստականների համար 2,4 մլրդ դոլար են հավաքել’