‘Զուրաբյան. Կոնգրես-ԲՀԿ հանդիպումը համագործակցության խորացման սկիզբ է դնում (տեսանյութ)’

1583

«Ինչ որոշում էլ որ ընդունվի, ընդունվում է չորս քաղաքական ուժերի ձեւաչափով, երկկողմանի կոնտակնտներն ուղղակի օժանդակ նշանակություն ունեն», — Կոնգրես-ԲՀԿ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ հանդիպմանը քննարկվել է «ամեն ինչ»:

«Քննարկել ենք, թե երկիրը որտեղ է գտնվում, ուր է շարժվելու, ինչպես ենք մենք տեսնում խնդիրների լուծումը: Մենք մեր  տեսակետը չենք թաքցրել, դա այն է, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, րի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է եւ երկրում արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում կձեւավորվի լեգիտիմ, ժողովրդի կողմից ձեւավորված իշխանություն, որը  հաշվետու կլինի ժողովրդի առջեւ», — նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով,  հանդիպումը  բավական արդյունավետ էր, շատ հարցերում կողմերը երկուստեք համաձայնության են եկել:

«Մեզ համար երկուստեք հասկանալի է, որ այս հանդիպումը սկիզբ է դնում համագործակցության շատ արդյունավետ խորացման: Թե մեր հեռահար ծրագրերը որքանով կհամընկնի ԲՀԿ-ի  առաջարկած լուծումների հետ, դա ցույց կտա ժամանակը: Բայց առաջին քայլերի շուրջ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում», — նշեց Զուրաբյանը: 

Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն իր հերթին շեշտեց, որ կողմերը կարեւորում են չորս քաղաքական ոււժերի միջեւ գոյություն ունեցող ընդհանուր պատկերացումների վրա: «Այնպես չէ, որ տարաձայնություններ չկան,  չի կարող չորս քաղաքական ուժերի 100%-ոց համաձայնություն լինել: Բայց մենք ունենք կամք՝ եղած ընդհանուրի վրա ծրագրեր իրականացնել եւ երկրի խնդիրները լուծել: եթե կան տարբերություններր, մենք աշխատում ենք դրա մասին չխոսել», — ասաց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկին այցելել է Կիև’
Հաջորդ հոդվածը‘Մալայզիայի ոստիկանություն. Ուրիշի անձնագրով թռչողներն իրանցիներ են եղել’