‘Զուրաբյան. Ու՞ր է Իշխան Զաքարյանը’

1164

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումների ժամանակ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն՝ զեկույցը ներկայացնում էր պալատի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը: Այս կապակցությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեոն Զուրաբյանը նշեց. «Բազմաթիվ սկանադալային պատմություններից, բացահայտումներից հետո, որոնք ցույց են տվել, որ պետական միջոցների մսխումները, վատնումները, չարաշահումները հասել են ահռելի քանակների, մենք ականատես ենք լինում, որ Իշխան Զաքարյանը այլեւս Ազգային ժողով չի գալիս: Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին, երբ քննարկվում էր Վերահսկիչ պալատի ծրագիրը, նորից ինքը այստեղ չէր: Իմ այն հարցին, թե ինչու՞ է Զաքարյանը բացակայում, ինձ պատասխանեցին, որ արձակուրդում է:

Ինչու՞ է վերահսկիչ պալատի նախագահը գնում արձակուրդ այն պահին, երբ պետք է իրականացնի իր աշխատանքի ամենակարեւոր գործերից մեկը՝ ներկայացնի իր գործունեությունը Ազգային ժողովին: Մենք բոլոր հիմքերը ունենք կասկածելու, որ Իշխան Զաքարյանին արգելված է գալ Ազգային ժողով, շփվել խմբակցությունների հետ, լիագումար նիստում որեւէ բան ներկայացնել, ինչը Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտում է: Օրենքը իմպերատիվ ձեւով պահանջում է, որ միակ մարդը, ով կարող է այստեղ ներկայացնել այդ հաշվետվությունը,  Իշխան Զաքարյանն է»,- նշեց Լեւոն Զուրաբյանը՝ պահանջելով, որ Ազգային ժողովի այս ապօրինի քննարկումը դադարեցվի, քանի որ Սեյրան Ավագյանը իրավունք չունի ներկայացնելու Վերահսկիչ պալատի հաշվետվությունը:

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ Իշխան Զաքարյանն էլ իրավունք ունի արձակուրդ ունենալու:

Նախորդ հոդվածը‘Միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ձևավորվեց ընդդիմության առաջարկած կարգով’