‘Միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին’

941

Փետրվարի 3-ին կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին: Նշենք, որ փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը:

Անվանի գրողի հոբելյանին նվիրված միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 12-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հ. Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև մեծանուն գրողի հիշատակին նվիրված միջոցառման անցկացում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի և արխիվային ֆիլմերի ցուցադրություն և այլն:

Նախորդ հոդվածը‘Ժորժե Մենդեշ.« Ռոնալդուն սիրում է «Ման. Յունայթեդի» երկրպագուներին, նա է ինձ ասել, նա այնտեղ է սկսել, բայց Ռոնալդուն չի լքի «Ռեալը»»’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ու՞ր է Իշխան Զաքարյանը’