‘«Զվարթնոց» օդանավակայանը վերականգնել է չվերթների սպասարկումը ‘

977

Մոտ մեկ ժամ առաջ «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Զվարթնոցի» մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ «Զվարթնոցը» հետագայում կրկին դադարեցնի ավիաընկերության սպասարկումը, Աբրահամյանը պատասխանեց, որ «հնարավոր-անհնարը կախված է ավիաընկերությունից»:

«Այսօր առավոտյան պարտքը կազմում էր 3 միլիոն 215 հազար դոլար, իրենք խոստացել են, որ այսօր՝ մինչև օրվա վերջը, պարտքի սահմանաչափը կիջեցվի մինչև 3 միլիոն: Պարտքի գումարը, ըստ պայմանագրի, այսօր պետք է կազմեր 2 միլիոն 360 հազար դոլար», — ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ «Արմավիայի» և «Զվարթնոց» օդանավակայանի հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Պատճառը «Արմավիայի»՝ պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելն է:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Նիստի ժամանակ կքննարկենք Քոքոբելյանի հարցը, վարչությունը կորոշի ‘
Հաջորդ հոդվածը’10 տարում շուրջ 20 հազար հայաստանցի ամերիկյան անձնագիր է ստացել’