‘Էգեյան ծովի թուրքական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել’

797

Այսօր Էգեյան ծովի թուրքական հատվածում Ռիխտերի սանդղակով՝ 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Անցած հինգշաբթի և ուրբաթ օրերին այս շրջանում դարձյալ 4,6 և 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժեր էին գրանցվել: Թուրքիան գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում, և մարդկային զոհերով ուղեկցվող երկրաշարժերն այստեղ բավական հաճախ են տեղի ունենում: Այս երկրում ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է 1999 թ. Մարմարի ծովի շրջակայքում: Այն ժամանակ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 7,4 բալ, և երկրաշարժի հետևանքով զոհվել էր 18 հազար մարդ, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Նեպալում հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Դեսպանի կինը ամուսնուն պարտքո՞վ 40 հազար եվրո է տվել’