‘Էդվին վան դեր Սարը նորից դաշտ դուրս կգա’

993

Հոլանդիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը որոշել է վերսկսել կարիերան։ 45-ամյա դարպասապահը ցանկանում է օգնել սիրողական «Նորդվեյկ» ակումբին, ուր հանդես է եկել պատանության տարիներին։

Վան դեր Սարը ֆուտբոլին հրաժեշտ էր տվել 2011-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից անմիջապես հետո, որի ժամանակ «Ման. Յունայթեդը» տիտղոսը զիջել էր «Բարսելոնային»։ 

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո դարպասապահը չէր ընդհատել կապը «Նորդվեյկի» հետ։ Թիմի հիմնական դարպասապահ Մուստաֆա Ամեզրինեն վնասվածք է ստացել, և ակումբի ղեկավարությունը խնդրել է Նիդեռլանդների ֆուտբոլային թագավորական միությանը թույլ տալ Վան դեր Սարին հանդես գալու շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը, որի ժամանակ թիմի մրցակիցը լինելու է «Յոդան Բոյզը»։ Ակումբն ստացել է պահանջվող թույլտվությունը։

-Վան դեր Սարն առաջվա նման ջերմորեն է վերաբերվում մեր ակումբին, նա միշտ մեզ հետ է։ Մի փոքր մտածելուց հետո նա համաձայնեց օգնել մեզ։ Առայժմ խոսքը միայն մեկ հանդիպման մասին է։ Շատ ուրախ ենք, որ Էդվինն ուզում է այդկերպ օգնել մեզ,-ասել է «Նորդվեյկի» ղեկավարության ներկայացուցիչ Պիտեր Վինկը։

Նախորդ հոդվածը‘Տուխել. ««Տոտենհեմն» ինձ գերմանական թիմ է հիշեցնում»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ՖՖ-ում Պլատինիի և Բլատերի վերաբերյալ փաստաթղթեր են հայտնաբերվել ‘