‘Էդ ո՞ւմ ես պատերազմ հայտարարում. Մամուլ’

1587

«ՉԻ»-ն իր լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

«Ես ուզում եմ, որ մենք միասին պայքարենք այն բարքերի դեմ, որոնք այսօր հաճախ նորմալ են համարվում քաղաքացիական կյանքում ու քարոզվում են անգամ հեռուստատեսությամբ», հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատերազմ հայտարարելով փողոցային բարքերին:

«ՉԻ»-Վերջապես գտնվեց բարձրաստիճան մի պաշտոնյա, ով համարձակվեց բարձրաձայն ասել, որ հայկական հեռուստաալիքներով քարոզվող բարքերն ուղղակի վնասում են մեր բանակին ու դրանով իսկ՝ նաև պետությանը: Ինչ վերաբերում է պատերազմ հայտարարելուն, ապա որքան էլ ցավալի է, բայց Սեյրանն Օհանյանն այդ պատերազմում հաստատ կպարտվի: Եւ խնդիրը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանն այդ հեռուստասերիալներից շատ գոհ է ու դրանք համարում է դերասանների բարեկեցության ու «ֆիրմա ավտոներ» ապահովելու միջոց: Խնդիրն այն է, որ իշխանական վերնախավում ճիշտ նույն փողոցային բարքերն են գործում, և Սեյրան Օհանյանը չի կարող պայքարել դրանց դեմ: Ավելի հավանական է, որ նրան պարզապես խորհուրդ կտան «գլխից մեծ գործեր չբռնել»:

Նախորդ հոդվածը‘Վրաերթի հետևանքով մահացածի մոտ հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության անդամատոմս’
Հաջորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում. Սպասվում են տեղումներ’