‘Էլինար Վարդանյանը ՀՀԿ-ին. Առաջիկայում թերևս զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք’

1512

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքում անդրադառնում է ՀՀԿ խոսնակի «Զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ ԲՀԿ-ն քննադատում է…» «մտքին»: Վարդանյանը գրում է.

««Զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ ԲՀԿ-ն քննադատում է…» ՀՀԿ խոսնակի թևավոր ասացվածք հիշեցնող այս միտքը մեկ անգամ ևս ստիպում է հիշեցնել, որ երկրում օրեցօր առկա խնդիրներն այնքան են խորանում, որ դրանք չբարձարաձայնելը ոչ միայն անթույլատրելի է, այլև զուրկ բարոյական որևէ հենքից:

Եթե խնդիրների մասին չխոսելով հույսեր են փայփայում, թե դրանք ինքնուրույն կվերանան, ապա պետք է հիասթափեցնեմ, դա խնդիրների լուծման մեթոդ չէ: Խնդիրների մասին լռելով՝ արտագաղթը չես կասեցնի, խնդիրների մասին լռելով՝ տնտեսական անկումը չես հաղթահարի, խնդիրների մասին լռելով՝ աղքատության դեմ չես պայքարի, և, ցավոք, մեր երկրի դեպքում այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Եվ ուրեմն, հարգելինե՛րս, եթե շարունակում եք զարմանալ, որ այն, ինչի մասին դուք լռում եք, կարելի բարձրաձայնել, կարելի է լուծումներ փնտրել, ուրեմն պետք է ձեզ տեղեկացնեմ, որ առաջիկայում թերևս զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք»:

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն հաստատում է, որ Յանուկովիչը լքել է երկիրը’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչի խորհրդականը բացահայտել է նրա գտնվելու վայրը’