‘Կլիչկոն հաստատում է, որ Յանուկովիչը լքել է երկիրը’

1551

Քիչ առաջ «Եվրոնյուզ»-ի ՖԲ էջում շտապ հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ ուկրաինական ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն Մայդանում պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը լքել է երկիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինտերնետի միջոցով ինքնաթիռների տեղաշարժին հետեւող ակտիվիստները պնդում էին, որ ենթադրաբար Յանուկովիչին պատկանող օդանավը վայրէջք է կատարել Արաբական Էմիրությունների օդանավակայաններից մեկում: 

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյանը ՀՀԿ-ին. Առաջիկայում թերևս զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք’