‘Էլի մի օֆշորային ախպեր. Մամուլ’

1438

«ՀԺ»-ն անդրադարձել է երեկ տեղի ունեցած Հայաստանի և Վանուատուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ գրելով.

«Այսպիսով՝ իրականացավ հայ և վանուատաական ժողովուրդների դարավոր իղձը՝ այսուհետ այս երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը ստացավ պաշտոնական տեսք։ ՀՀ-ն ու Վանուատուն շատ նման են։ Նախ՝ երկու երկրների արտգործնախարարների անունն էլ Էդվարդ է։ Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշներով այդ երկու երկրներն էլ գրեթե հավասար են, չնայած Վանուատուն համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Բայց կա մի հանգամանք, որը առանձնահատուկ հմայք է հաղորդում այս իրադարձությանը՝ Վանուատուն օֆշորային երկիր է։

Սա գործունեության լայն հեռանկարներ է բացում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի և այլոց համար, ՀՀ տնտեսությունը անձնական միջոցներով զարգացնելու տեսանկյունից։ Նկատենք, որ Վանուատուն թվով 36-րդ օֆշորն է, որի հետ ՀՀ-ն այլևս ունի դիվանագիտական հարաբերություններ։ Իսկ օֆշորների թիվը աշխարհում ուղիղ 70 է։ Վանուատուի հետ դիվանագատիկան հարաբերություններ հաստատելուց հետո ստացվում է, որ պաշտոնական հարաբերություններ ունենք օֆշորային երկրների կեսից ավելիի հետ։ Սա մեր արտաքին քաղաքականության լրջագույն ձեռքբերումն է»,– գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Թևան Պողոսյանի օրենքը՝ Արտակ Զաքարյանի լիազորությունների մեծացման համար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշի Բարսեղը կփրկի Եվրոպան. Մամուլ’