‘Թևան Պողոսյանի օրենքը՝ Արտակ Զաքարյանի լիազորությունների մեծացման համար. Մամուլ’

999

«ՉԻ» տեղեկություններով՝ երեկ բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցությունում։ Առիթը եղել է ԱԺ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որի տակ ստորագրել է միայն մեկ պատգամավոր՝ «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Թեւան Պողոսյանի առաջարկած օրինագծի շուրջ ՀՀԿ-ն անհանգստություն հայտնում։ Բանն այն է, որ օրենքի գաղափարն ու դրա իրական «տերը» հանդիսանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Վերջինս պարզապես վատ է զգացել նախագծի տակ դնել իր ստորագրությունն այն պարզ պատճառով, որ չերեւա, թե ինքն է շահագրգիռ իր իսկ լիազորությունների մեծացման համար։

Արտակ Զաքարյանը ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ով խնդրել է իր ընկերոջը՝ Թեւան Պողոսյանին, շրջանառության մեջ դնել մի օրինագիծ, որը հակասահմանադրական տարրեր է պարունակում։ Բանն այն է, որ նախագծի փոփոխությամբ նախատեսվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովին տալ հետեւյալ լիազորությունը. «Օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների եւ/կամ/ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ մինչեւ նշանակման երկիր մեկնելը կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ…»։

Նույն թեմային անդրադարձել է նաև «Ժողովուրդ» օրաթերթը, որի հետ զրույցում Արտակ Զաքարյանը հերքել է այս լուրը՝ ասելով. «Նման բան չկա»:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ և ինչպե՞ս կերավ ԵՄ-ի 1 մլն եվրոն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Էլի մի օֆշորային ախպեր. Մամուլ’