‘Էխ, Յուրիկ. Մամուլ’

1608

Իր որդու հետ տեղի ունեցած սկանդալից հետո երեկվա դրությամբ Յուրիկ Վարդանյանը դեռ հրաժարականի դիմում չէր ներկայացրել, թեև անգամ իշխանական պատգամավորներն էին նախօրեին ԱԺ միջանցքներում կարծիք հայտնում, որ Վարդանյանը պետք է տեղի ունեցածից հետո հրաժարական տա նախարարի պաշտոնից։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն: Ըստ թերթի՝ նախարարն ընդհատակ է անցել, և նրանից որևէ մեկնաբանություն արդեն մի քանի օր է ստանալ չի հաջողվում։

Փոխարենն ԱՄՆ-ում ապրող մեր քաղաքացիները տեղի ունեցածից հետո նորանոր պատմություններ են պատմում Վարդանյանի ընտանիքի ամերիկյան անցյալից։ Մասնավորապես, երեկ ԱՄՆ-ից  թերթի խմբագրություն զանգահարած կինը պատմում է, թե ֆինանսական ինչ գործերով է այնտեղ զբաղված եղել մեր փառապանծ մարզիկը, անգամ երկու սենատորի ստորագրություն է կեղծել և առանց նրանց գիտության՝ նամակներ դրել շրջանառության մեջ։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: 

Նախորդ հոդվածը‘Վարչապետի բրյուսելյան այցը և «Էյր Արմենիան». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը ոչինչ չի հիշում, նա չգիտի զոհերի մասին. Պետրոսյանի եղբայր ‘