‘Էմերի. Գոհ եմ կատարված աշխատանքից’

764

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոստովանել է, որ գոհ է նոր մրցաշրջանին ընդառաջ իրականացրած համակարգված նախապատրաստական փուլից.

— Ես իսկապես գոհ եմ կատարված աշխատանքից ու մեր ելույթներից: Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեզ համար կսկսվի «Նյուքասլի» դեմ խաղով, և կարևոր կլինի այս խաղի արդյունքը: Մենք ցանկանում ենք ստեղծել հաղթողի մտածելակերպ,- իսպանացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

«Զինագործները» նոր մրցաշրջանը սկսում են «Նյուքասլի» դեմ խաղում ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակներում: Հանդիպումը տեղի կունենա կիրակի` օգոստոսի 11-ին:

Նախորդ հոդվածը‘Կլոպը հատուկ մասնագետ է հրավիրել՝ օգնելու խաղացողներին սթրեսի դեմ պայքարել’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնե. «Արքայական ակումբը» չունի իր անհատական ​​ոճը’