‘Էմիլ Բուդաղյանը՝ Լիսկայի նշանակման մասին. Հայաստանի կառավարությունը պետք է փոխել’

2191

Հայաստանի կառավարությունը պետք է փոխել: Կարծում եմ, որ այն կառավարությունը, որն ընդունակ է Սուրիկ Խաչատրյանին կրկին Սյունիքի մարզպետ նշանակել, չպետք է ղեկավարի երկիրը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել 2013 թվականի հունիսի 1-ի` լույս 2-ի գիշերն սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը` մեկնաբանելով Խաչատրյանի երկրորդ նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում:

Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին որոշում է կայացվել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում: Այժմ Գորիսի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ Խաչատյանի վերադարձի: Սյունեցիներն ավելի վաղ սպառնացել էին փակել ճանապարհը` Խաչատրյանի նշանակման դեպքում:

Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացվել էր իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց:

Կրքերը հանդարտեցնելու համար Սյունիքի մարզպետ նշանակվեց ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին:

 

Նախորդ հոդվածը‘Ոսկու շուկայի Վաղարշ. Լավ եմ անում, վարձակալներին պատժում եմ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Օրվա կադրը. Մկան թակարդներ ու կարմիր քարտեր՝ կառավարությանը’