‘Էմոմալի Ռահմոնն կրկին առաջադրվել է Տաջիկստանի նախագահի թեկնածու’

834

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի թեկնածությունը երկրի առաջնորդի պաշտոնում առաջադրել է իշխող Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության՝ երեկ կայացած համագումարում Ռահմոնի թեկնածության օգտին քվեարկել է երկրի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան հազար պատվիրակ: Այսպիսով՝ Տաջիկստանի ութ քաղաքական կուսակցություններից յոթը սեփական թեկնածուներն են առաջադրել նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են նոյեմբերի 6-ին: Ութերորդ՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այդ հարցում վերջնականապես կողմնորոշվելու է հոկտեմբերի 12-ին:

Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանը ղեկավարում է 1994 թվականից, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հունգար ուսանողները «մերկ բողոք» են կազմակերպել ընդդեմ դրես-կոդի’
Հաջորդ հոդվածը‘Վթար Սևան-Երևան ճանապարհին. Կա մեկ զոհ ‘