‘«Էյբար» – «Ատլետիկո Մադրիդ» 1-3․ Մադրիդցիները վստահ հաղթանակ են տանում (տեսանյութ)’

896

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Էյբարին»:

«Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղում Դիեգո Սիմեոների թիմը հաղթանակ տոնեց 3:1 հաշվով: 7-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Անտուան Գրիզմանը, իսկ Մարիո Մանջուկիչին հաջողվեց նախքան ընդմիջման գնալը դառնալ դուբլի հեղինակ: Երկրորդ կեսում «Էյբարը» կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը. 89-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆեդերիկո Պիովակարին: 

Այժմ «Ատլետիկոն» ունի 47 միավոր և հավասարվել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնային», որը սակայն տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Էյբարը» մնաց 27 միավորով` 8-րդ տեղում:

 

ԷՅԲԱՐ ԱՏԼԵՏԻԿՈ Մ.

1-3 (0-3)

MC

0-1՝ Անտուան Գրիզման 6՛, 0-2՝ Մարիո Մանջուկիչ 23՛, 0-3՝ Մարիո Մանջուկիչ 25՛, 1-3՝ Ֆեդերիկո Պյովակարի 89՛

 

ԷՅԲԱՐ. 1.Խաբի Իռուռետա, 4.Չեմա Անիբարո, 16.Լիլյո, 22.Ռաուլ Նավաս, 24.Աբրահամ, 8.Յոն Էրաստի (23.Խավի Լառա, 46), 12.Բորխա Ֆերնանդես, 10.Միկել Առուաբառենա (15.Դեյան Լեկիչ, 46), 19.Ֆեդերիկո Պյովակարի, 20.Մանու դել Մորալ (7.Անդեր Կապա, 46), 21.Սաուլ

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 1.Միգել Մոյա, 2.Դիեգո Գոդին, 3.Գիլյերմե Սիքեյրա, 18.Խեսուս Գամես, 24.Խոսե Խիմենես, 5.Տյագու, 6.Կոկե (22.Կանի, 79), 8.Ռաուլ Գարսիա (4.Մարիո Սուարես, 55), 17.Սաուլ, 7.Անտուան Գրիզման (11.Ռաուլ Խիմենես, 70), 9.Մարիո Մանջուկիչ

Զգուշացում՝ Ֆեդերիկո Պյովակարի 24՛ (Է), Աբրահամ 64՛ (Է), Լիլյո 77՛ (Է), Անտուան Գրիզման 18՛ (Ա), Կոկե 27՛ (Ա), Սաուլ 63՛ (Ա)
Մրցավար՝ Պեդրո Պերես Մոնտերո (Իսպանիա)

 

47

ԳՆԴԱԿԻ %

53

11 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (5)

14

ՏՈՒԳԱՆՔ

16

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

8

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘ «Չելսին» ոչ ոքի է խաղում «Մանչեսթր Սիթիի» հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» գոլազուրկ խաղաղ ելք կնքեց (տեսանյութ)’