‘Էնդի Մարեյը` US Open-ի չեմպիոն’

1198

Բրիտանացի Էնդի Մարեյը դարձավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող:
US Open-ի եզրափակիչում Մարեյի մրցակիցը աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն էր: Հինգ ժամ տեւած մրցամարտն անցավ չափազանց լարված եւ դրամատիկ պայքարում, որտեղ Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Մարեյը ի վերջո ուժեղ գտնվեց իր սերբ մրցակցից:
Մարեյի կարիերայում այս հաղթանակը առաջինն էր «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: Ավելին, Մարեյը 1936 թվականից ի վեր առաջին բրիտանացին է, որը նման արդյունքի է հասնում:
ԱՄՆ-ի բաց առաջնություն.
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 7:6, 7:5, 2:6, 3:6, 6:2:
Նշենք, որ այս հաղթանակից հետո Էնդի Մարեյը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում շրջանցեց Ռաֆայել Նադալին` դառնալով երրորդը: Աղյուսակը նախկինի պես շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, երկրորդը Նովակ Ջոկովիչն է:
1 (1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) — 11,805 միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 10,470
3 (4). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) — 8,570
4 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 7,515

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում հիվանդը ծեծել է շտապօգնության բժշկին ‘