‘Էներգետիկայի նախարարությունում հրդեհ չի հայտնաբերվել. Խորոված էին անում’

1504

Հունիսի 12-ին, ժամը 22.06-ին ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն թիվ 2 հասցեում՝ ՀՀ Էներգետիկայի նախարարության շենքի մուտքից, ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ նախարարության նկուղային հարկում «Պրոջեկտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի խոհանոցից ծխատարով խորովածի ծուխը անցել է նախարարության առաջին հարկ և թողել հրդեհի տպավորություն:

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր էին ժամանել 6 հրշեջ մարտական հաշվարկներ, Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ, շտապօգնության բրիգադներ և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները:

Նախորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Օլիմպիակոսի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Ապահովագրական ընկերությունների ակտիվները առաջին եռամսյակում կրճատվել են 6 տոկոսով ‘