‘Գևորգ Ղազարյանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Օլիմպիակոսի» հետ’

1039

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պաշտոնապես տեղափոխվել է «Օլիմպիակոս»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Օլիմպիակոսի» հետ 3 տարվա պայմանագիր ստորագրելուց հետո Գևորգ Ղազարյանը առաջին մեկնաբանությունները տվեց ՕԼԻՄՊԻԱԿՈՍ TV-ին:

«Շատ ուրախ եմ, որ հիմա գտնվում եմ Հունաստանում և հպարտ եմ, որ պաշտպանելու եմ «Օլիմպիակոսի» շահերը: Ամեն ինչ կանեմ, որ թիմի հետ հաջողությունների հասնելու համար:

Գիտեմ, որ թիմի նպատակները եղել են միշտ բարձր են՝ չեմպիոն դառնալ, նվաճել գավաթը և որքան հնարավոր է առաջ գնալ Չեմպիոնների լիգայում: Ես այստեղ եմ, որպեսզի թիմին օգնեմ իրականություն դարձնել այդ նպատակները: Առաջնայինը թիմի հաջողություններն են, հետո նոր անձնական՝ որը էլի կնպաստի թիմին: Գիտեմ, որ «Օլիմպիակոսի» նպատակը հաղթանակներն են և նշանակություն չունի, թե ով է մրցակիցը:

Կսկեմ շուտ սովորել լեզուն, որպեսզի հեշտ շփվեմ երկրպագուների հետ», – նշել է Ղազարյանը:

Նախորդ հոդվածը‘«Դրես-կոդի» փոխարեն պատգամավորների համար պետք է «բերյն-կոդ» սահմանվի. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Էներգետիկայի նախարարությունում հրդեհ չի հայտնաբերվել. Խորոված էին անում’