‘Էնրիկե. ««Բարսելոնայի» ամենալուրջ մրցակիցն «Ատլետիկոն» է»’

1261

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վերլուծել է իր թիմի գլխավոր մրցակիցների խաղն Իսպանիայի առաջնությունում։  Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը կարծում է, որ իրենց առաջին մրցակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է։

-«Բարսելոնայի» ամենալուրջ մրցակիցն «Ատլետիկոն» է, հետո միայն՝ «Ռեալը»։ Մենք մտնում ենք չեմպիոնության համար պայքարի վճռորոշ փուլ։ Ես չեմ փորձում վերլուծել՝ կարո՞ղ ենք հաղթել ազգային առաջնությունում, թե՞ ոչ։ Եթե Պրիմերայում այլ թիմ հաղթի, ուրեմն նրանք ավելի շատ միավորներ են վաստակել։

Երբ մրցակիցը մոտ է, մենք ավելի լարված ենք։ Եթե երկու խաղում չհաղթենք, դա կարող է սպանել մեր հնարավորությունները։ Դրա վառ օրինակը «Բավարիան» է, որը բավական հարմարավետ իրավիճակում էր,-ասել է Լուիս Էնրիկեն։

Պրիմերայի 28-րդ տուրից հետո «Բարսելոնան» 72 միավորով առաջատարն է, «Ատլետիկոն» ու «Ռեալն» ունեն համապատասխանաբար 64 և 60 միավոր։

Նախորդ հոդվածը‘ՖԱՖ. ՀՖՖ-ն խոչընդոտում է Հայաստան-Բելառուս խաղի տոմսեր ձեռք բերել’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ’