‘Էնրիկե. «Մեսսիի վիճակագրությունն այլ գալակտիկայից է»’

1064

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի առաջատար Լիոնել Մեսսիի վիճակագրությունն անհավանական է համարում:

«Մեսսիի վիճակագրությունն այլ գալակտիկայից է: Դա վերաբերում է ոչ միայն գոլերին, այլև գոլային փոխանցումներին, տիտղոսներին, անհատական մրցանակներին: Ժամանակակից ֆուտբոլն ավելի բարդ է, ինչը Մեսսիի ձեռքբերումներն անհավանական է դարձնում: Երբ ես իմ ժամանակների ֆուտբոլ եմ դիտում, մտածում եմ` ի՜նչ դանդաղ են խաղում»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Լուիս Էնրիկեն նաև նշել է, որ մարզչական աշխատանքն անընդհատ լարվածություն է պահանջում:

«Մարզիչների համար երջանկության րոպեներ չեն լինում, համենայն դեպս` ինձ համար: Տեսնենք` մրցաշրջանի ավարտից հետո կկարողանա՞մ գոնե տասը րոպե հանգստանալ»:

Նախորդ հոդվածը‘Սակի. «Պետք չէ խաղացողին շփոթել ֆուտբոլիստի հետ»’
Հաջորդ հոդվածը‘ Թիմ Շերվուդը՝ «Ասթոն Վիլայի» մարզիչ’