‘Սակի. «Պետք չէ խաղացողին շփոթել ֆուտբոլիստի հետ»’

1035

Իտալացի հայտնի մասնագետ Արիգո Սակին համոզված է` ֆուտբոլում առաջնայինը թիմային խաղն է: «The FIFA Weekly»-ին ված հարցազրույցում Սակին այս մասին խոսել է` անդրադառնալով «Ռեալի» ու «Բարսելոնայի» առաջատարներ Քրիստիանո Ռոնալդուին, Լիոնել Մեսսիին և «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիին:

«Ես միշտ ցանկացել եմ ունենալ ուժեղ թիմ, ոչ թե պարզապես լավ ֆուտբոլիստներ: Փորձել եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի հնարավորինս լավ հարմարեցնել թիմին, ոչ թե թիմը հարմարեցնել ֆուտբոլիստին: Սուպերաստղերը կարող են հաղթել այն ժամանակ, երբ ունեն համապատասխան աջակցություն: Հարցրեք համաշխարհային մակարդակի ցանկացած ֆուտբոլիստի:

Քրիստիանո Ռոնալդուն և Լիոնել Մեսսին կարող են լինել առաջին ջութակը, բայց նրանք մնում են մի մեծ նվագախմբի մասնիկը: Անգամ ամենաուժեղ և տաղանդավոր ֆուտբոլիստները պետք է համապատախանեն թիմի ռիթմին: Պետք չէ խաղացողին շփոթել ֆուտբոլիստի հետ: Օրինակ Բալոտելլին. նա ֆուտբոլիստ է, բայց խաղացող չէ: Խաղացողը պետք է ներդաշնակ լինի թիմի հետ»,-ասել է Սակին:

Նախորդ հոդվածը‘ Կոստա. «Իբրահիմովիչն իսկական գազան է»’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկե. «Մեսսիի վիճակագրությունն այլ գալակտիկայից է»’