‘ Թիմ Շերվուդը՝ «Ասթոն Վիլայի» մարզիչ’

917

Անգլիացի մասնագետ Թիմ Շերվուդը գլխավորել է «Ասթոն Վիլան», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Շերվուդը, ով նախկինում գլխավորել էր Լոնդոնի «Տոտենհեմը», այս պաշտոնում փոխարինելու է Փոլ Լամբերտին, ով օրեր առաջ հեռացել էր ակումբից  :

Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017/18 մրցաշրջանը:

Հավելենք, որ «Ասթոն Վիլան» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 25 տուրերից հետո 22 միավորով զբաղցնում է 17-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե. «Մեսսիի վիճակագրությունն այլ գալակտիկայից է»’
Հաջորդ հոդվածը‘Երբ պետությունը դարձնում ես համայնք’