‘Էստոնիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է մշակվել ‘

893

Էստոնիայում մշակվել է օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում բռնագաղթի, ցեղասպանության եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների փաստի ժխտման դեպքում: Օրինագծի համաձայն, այդ հանցագործությունների ժխտման համար կարող է մինչեւ երեք տարվա ազատազրկում սահմանվել:

Փաստաթուղթը հիշյալ հանցագործությունների արդարացման կամ ժխտման համար պատիժ է նախատեսում այն դեպքերում, եթե դրան (ժխտմանը) զուգորդում է խտրականության բռնության կամ ատելության սերմանման վտանգը:

Էստոնիայի արդարադատության նախարարությունը նշել է, որ օրինագիծը կարող է կիրառվել միայն այն արտահայտությունների պարագայում, որոնք վերաբերում են միջազգային կամ էստոնական դատարանի կողմից մարդկության դեմ հանցագործություն ճանաչված դեպքերին (ասենք, եթե խոսքը գնում է Հոլոքոստի ժխտմանը):

Էստոնիայում նման կարգի հանցագործություն, ի թիվս այլոց, համարվում է խորհրդային օկուպացիայի տարիներին այլախոհների զանգվածային բռնաճնշումների փաստերը: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանական կոմիտեն 180 հոգու քաղբանտարկյալ է ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘Վիրավորվել են հակատանկային ականի պայթյունի հետևանքով’