‘Վիրավորվել են հակատանկային ականի պայթյունի հետևանքով’

864

Նոյեմբերի 17-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ` 1974թ. ծնված Մ. Ի-ն վարելով իրեն պատկանող «ԶԻԼ-131» ավտոմեքենան, Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր գյուղի «Սուարաս» կոչվող տեղամասում պայթել է հակատանկային ականի վրա: Այդ մասին iLur.am-ինտեղեկացնում են ԼՂՀ Ոստիկանությունից: Պայթյունի հետևանքով ուղևորները` նույն գյուղի բնակիչներ` 1997թ. ծնված Ռ. Ի-ն և 1984թ. ծնված Մ. Ք-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաշաթաղի շրջբուժմիավորում: 

Նախորդ հոդվածը‘Էստոնիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է մշակվել ‘
Հաջորդ հոդվածը‘3 վիրավոր` Երևան-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած ՏՃՊ-ի հետեւանքով ‘