‘Էրդողանը՝ Օզիլի հարսանիքի պատվավոր հյուր’

897

Թուրքիայի նախագահ Էրդողանը պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլի հարսանիքին, որը տեղի է ունեցել Ստամբուլում, հայտնում է Bild-ը։ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողի կինը Շվեդիայի եւ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 26-ամյա մոդել եւ կինոդերասանուհի Ամինե Գյուլշեն է։

Նորապսակները բոլոր հյուրերին խնդրել են նվերների փոխարեն գումար նվիրաբերել բարեգործության համար։ Վիրահատության կարիք ունեցող մի քանի հազար երեխաներ աղքատ ընտանիքներից կօգտվեն այդ միջոցներից։

Հիշեցնենք, որ 2014թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ստացած 240 հազար ֆունտ ստերլինգը Օզիլը հատկացրել էր 23 բրազիլացի երեխաների վիրահատություների ծախսերը հոգալուն։

Նախորդ հոդվածը‘Ազարի տրանսֆերը ռեկորդային է «Ռեալի» համար’
Հաջորդ հոդվածը‘Անգլիան՝ Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)’