‘Էրդողանը պահանջում է ստեղծել «այլընտրանքային ՄԱԿ»’

991

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովված է միջազգային հանրության անգործությունից՝ ի տես արաբական աշխարում շարունակվող արյունահեղությունների, հաղորդել է mignews.com-ը: Էրդողանը պահանջել է ստեղծել Միավորված ազգերի այլընտրանքային կազմակերպություն: Թուրքական հեռուստատեսությանը օգոստոսի 22-ին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է. «Եթե մենք իրոք համարում ենք, որ աշխարհը շատ ավելի մեծ է, քան Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն են, ապա մյուս ազգերը պետք է կազմակերպեն սեփական ՄԱԿ-ը: Դա հնարավոր է անել: Նման քայլը ներկայիս ՄԱԿ-ին կստիպի բարեփոխությունների գնալ»:

Էրդողանն առաջին անգամ պահանջել է վերակազմավորել ՄԱԿ-ը այս տարվա մայիսին՝ հայտարարելով, թե Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները չեն կարող ներկայացնել ամբողջ աշխարհի շահերը: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանն ու գծատերերը կրկին ուղեվարձի թանկացում են նախապատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Ռուստամ Իբրահիմբեկով. «Խնդրում եմ պաշտպանել Ջամիլ Հասանլիի թեկնածությունը»’