Էրդողանը վերջնականապես հաղթող ճանաչվեց նախագահական ընտրություններում

274

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը ճանաչվեց պետության ղեկավարի ընտրությունների հաղթող՝ մայիսի 28-ին կայացած քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով։

Ընտրությունների համապատասխան վերջնական արդյունքները տեղական հեռուստաալիքների եթերում հրապարակել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավար Ահմետ Եները։

«Հանձնաժողովը քննարկել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ստացված առարկությունները։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքներն ուղարկվել են հրապարակվելու պաշտոնաթերթում։ Այդ արդյունքների համաձայն՝ Էրդողանը հավաքել է 52,18 % և ճանաչվել Թուրքիայի Հանրապետության ընտրված նախագահը»,- հայտարարել է Եները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿանադան պատժամիջոցներ կսահմանի ՌԴ օլիգարխների դեմ՝ Մոլդովայի գործերին միջամտելու համար
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում նախաձեռնություն է ներկայացվել ՌԴ-ի դեմ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ