Կանադան պատժամիջոցներ կսահմանի ՌԴ օլիգարխների դեմ՝ Մոլդովայի գործերին միջամտելու համար

281

Կանադան պատժամիջոցներ  կսահմանի «ռուսաստանցի օլիգարխների» դեմ, որոնք, հյուսիսամերիկյան երկրի իշխանությունների վարկածով, «փորձում են միջամտել» Մոլդովայի գործերին։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ ժամանելով Օսլո, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ Նախարարի ելույթը հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։

«Այսօր մեր պատմության մեջ առաջին անգամ մենք պատժամիջոցներ կհայտարարենք՝ ի պաշտպանություն դեմոկրատիայի Մոլդովայում։ Մենք միջոցներ ձեռք կառնենք ռուսաստանցի օլիգարխների դեմ, որոնք փորձում են միջամտել դեմոկրատիային Մոլդովայում»,- հայտարարել է նախարարը՝ մանրամասներ չներկայացնելով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶԼՄ-ները տեղեկացրել են ՌԴ-ի հետ բախման դեպքում ՆԱՏՕ-ի գաղտնի ծրագրերի մասին
Հաջորդ հոդվածըԷրդողանը վերջնականապես հաղթող ճանաչվեց նախագահական ընտրություններում