Էրդողան․ Շոլցը հիմա հանդես է գալիս Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնելու օգտին

288

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը փոխել է իր դիրքորոշումը և հիմա հանդես է գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնելու օգտին։

Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A-Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Առաջնորդների դիվանագիտությունը վճռական նշանակություն ունի խնդիրները լուծելու հարցում։ Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Շոլցը մի ամիս առաջ լրիվ այլ դիրք էր զբաղեցնում Պուտինի նկատմամբ, իսկ հիմա փոխել է դիրքորոշումը և հանդես է գալիս նրա հետ լեզու գտնելու օգտին»,- Էրդողանի խոսքն է մեջբերել Sabah թերթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻտալիայի ԱԳՆ․ Անհրաժեշտ է, որ Պուտինն ու Զելենսկին բանակցեն
Հաջորդ հոդվածըBloomberg․ Իլոն Մասքը մտադիր է կրկնակի կրճատել Twitter-ի հաստիքները