‘Ընդդիմադիր Իլյա Յաշինը որոշել է մասնակցել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին’

1868

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների խորհրդի նախագահ Իլյա Յաշինը հայտարարել է, որ ցանկություն ունի մասնակցելու 2018 թ. սեպտեմբերի 9-ին կայանալիք՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին: Սակայն նա նշել է, որ, նախ, ուզում է փրայմերիզ անցկացնել դեմոկրատական ուժերի շրջանում:

Քանի որ Յաշինն ընդդիմության միակ թեկնածուն չէ, որ ցանկանում է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, նա անհրաժեշտ է համարում «իսկական, կենդանի փրայմերիզ անցկացնել» և առաջադրել մեկ միասնական թեկնածու:

Յաշինը հայտարարել է, որ իր մերձավորագույն զինակիցներն են Ալեքսեյ Նավալնին և կոռուպցիայի դեմ պայքարի նրա հիմնադրամը :

Փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ալժիրում կործանվել է ռազմաուղևորատար ինքնաթիռը’
Հաջորդ հոդվածը‘Նաստասյա Կինսկին՝ Մոսկովյան կինոփառատոնի ժյուրիի կազմում’