‘Ընդդիմության առաջնորդի սպանությունից հետո Թունիսում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել’

2374

Թունիսի մայրաքաղաքի հազարի չափ բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդիմադիր «Ազգային ճակատի» առաջնորդ Շուքրա Բալաիդի սպանությունից հետո, հաղորդում է արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքը: Ցուցարարները հավաքվում են ՆԳՆ շենքի դիմաց՝ քաղաքի գլխավոր փողոցում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձինք գնդակահարել էին քաղաքական գործչին տանից դուրս գալու պահին: Իշխող «Ան-Նահդա» կուսակցությունը, որի անողոք քննադատն էր սպանված ընդդիմադիր գործիչը, արդեն հադես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ, որը հրապարակվել է  ԶԼՄ-ներում: Բալաիդի սպանության լուրն ստանալուն պես երկրի նախագահ Մունսեֆ Մարզուկին դադարեցրել է իր այցը Ֆրանսիայում և հետաձգել հինգշաբթի նախատեսված այցը Եգիպտոս, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘Իրանը և Ռուսաստանը կհամագործակցեն՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին’
Հաջորդ հոդվածը‘ Վրաց պատգամավորներին առաջարկվում է աշխատանքի ներկայանալ ազգային տարազով’